Կարդա՛ տրված նախադասությունները։ Ընդգծված բառի կողքին գրի՛ր համապատասխան հարցը և կռահի՛ր, թե այն ինչպե՞ս է կապվում (ի՞նչ առնչություն ունի) ստորոգյալի հետ։
Օրինակ՝
Գիրքը դրված է պահարանի մեջ (որտե՞ղ)։
Ես հիացած նայում էի ամպերին (ինչերի՞ն)։
Օրը տաքացավ։(Ինչը)
Մենք զարմացած նայում էինք նրա դեմքին։(Ինչը)
Քրոջս աչքերը կապույտ են։(Ում)
Նա դուրս եկավ տնից։(Ով)
Պապս բահով փորում էր հողը։(Ինչով)
Փոքրիկը գունավոր մատիտներով ինչ-որ բան էր խզմզում։(Ինչով)
Զբոսաշրջիկները իջան ավտոբուսից։(ինչից)
Կրիան դանդաղ քայլում էր։(Ինչը)
Ուսուցիչը մտավ դասարան։(Ով)
Իմ պայուսակում գրքեր կան։(Որտեղ)
Տոպրակի մեջ մրգեր լցրեց ու գնաց զբոսանքի։(Ինչի կամ որտեղ)
Այսօր ընկերոջս տուն եմ գնալու։(Ում)
Մեքենան կայնեց փողոցի եզրին։(Որտեղ)
Գտի՛ր հնչյունափոխված արմատները, գրի՛ր դրանք՝ ընդգծելով հնչյունափոխված ձայնավորները։
Փշատերև, հնձվոր, ցրտադիմացկուն, հրավառ, կրծքազարդ, սրճեփ, թթենի, դստրիկ, գլխարկ, ըմպել, ընդեղեն, մասրենի, նրբագեղ, բնակիչ։
Տրված բաղադրիչները միացրո՛ւ և նոր բառեր կազմի՛ր։
Շուրջ-ան, սահուն-ակ, լեզու-կռիվ, առու-ակ, բազուկ-աթոռ, բուրգ-ձև, կծու-համ, մեղու-պահ, խումբ-երգ, ձու-ձև, ստրուկ-տեր, ռունգ-եղջյուր, խումբ-երգ, կատու-ազգի, կկու-ձագ, օգուտ-վետ, չու-ցուցակ, թուղթ-պանակ։
Լրացրո՛ւ բաց թողնված երկհնչյունները։
Ժան—կ, կիրակնօր—, Վիկտոր—, Անան—, Արուս—կ, բամ—, բար—ցակամ, Բուն—թ, Գերման—, գործուն—, էքսկուրս—, մետաքս—, Մալաթ—, մագաղաթ—, Սիր—, Մարի—, մենակ—ց, վաղորդ—ն, փոխառ—լ, էլեկտրաէներգ—, Անդր—ս։
«Գոյականի հոլովները» կրկնի՛ր անցածդ և կատարի՛ր առաջադրանքները
Հիշի՛ր
Գոյականն ունի հինգ հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական:
Տրական հոլովը կազմվում է կա՛մ վերջավորությունների (ի, ու, ան, վա, ոջ, ց) օգնությամբ, կա՛մ հիմքում որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոխվելով (օրինակ՝ հայր — հոր, տուն — տան):
Բացառական հոլովը կազմվում է -ից, -ուց վերջավորությունների օգնությամբ:
Գործիական հոլովը կազմվում է -ով կամ -բվերջավորությունների միջոցով(-բ վերջավորությունից առաջ հիմքի ն հնչյունը դառնում է մ. օգնության+բ — օգնությամբ):
Ներգոյական հոլովը կազմվում է –ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը (ոչ թանձրացական գոյականներ, անձ ցույց տվող գոյականներ և այլն) ներգոյական հոլովով չի գործածվում: Ներգոյական հոլովի իմաստը կարելի է արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ (պահարանում — պահարանի մեջ):