Մարդու օրգան համակարգեր

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:

E3J91GCn26XQUzwQhUcAq84o-w630.jpg

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 

Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:

Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

1․ Նյարդային համակարգ
2. Հենաշարժիչ համակարգ

3.Արյունատար համակարգ
4. Շնչառական համակարգ
5. Մարսողական  համակարգ
6. Ծածկույթային (ծածկող) համակարգ
7. Միզարտազատական համակարգ  
8.Վերարտադրողական համակարգ
9Իմունային համակարգ
10. Ներզատական  համակարգ

giphy (1).gif

Առաջադրանքներ

1) Անվանեք 10 օրգան համակարգերից 5 հատը։

Տասնորդական կոտորակների բազմապատկում և բաժանում (կրկնություն)

Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝

1) թվերը բազմապատկել`  անտեսելով ստորակետները

2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին

Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:

Դիտարկենք ևս երկու օրինակ՝

753,4⋅0,01=7,534

0,3⋅20,1=6,03

Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:

753,4⋅0,001=0,7534

41,37⋅0,001=0,04137

0,25⋅0,03=0,0075

Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝

231,2⋅4,5=1040,40=1040,4

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք բազմապատկում․

ա)3,81 • 2,95 =

բ)16,387 • 0,29 =

գ)0,782 • 0,55 =

դ)17,32 • 896,1 =

ե)1,11 • 0,32 =

զ)0,92 • 10,03 =

է)0,1 • 0,001 =

ը)23,57 • 8,192 =

թ)17,17 • 17,17 =

2)Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները․

ա)3,76 • 0,1 և 10,26 • 0,03

բ)5,71 • 23 և 2,8 • 45

գ)1,92 • 8,4 և 17,5 • 0,8

դ)4,25 • 11,1 և 56,8 • 0,2

ե)0,705 • 9,43 և 8,99 • 0,77

բ)4,221 : 0,63 =

գ)30,303 : 33,3 =

դ)9,3456 : 10,62 =

ե)35,601 : 0,01 =

զ)0,13464 : 0,396 =

է)14,924 : 0,82 =

ը)788,48 : 1,28 =

թ)189,1 : 0,305 =

ժ)13,536 : 0,423 =

ժա)0,001 : 0,2 =

ժբ)10,74197 : 87,05 =

2)Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Կատարե՛ք բաժանում․

ա)8,368 : 2 =

բ)17,024 : 4 =

գ)0,0225 : 15 =

դ)10,5 : 7 =

ե)6,25 : 125 =

զ)10,08 : 24 =

է)11,223 : 3 =

ը)374,17 : 31 =

թ)13,041 : 23 =

2)Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն․

ա)1234 : 26 * 12,34 : 26

բ)741 : 9,4 * 74,1 : 9,4

գ)0,1901 : 2 * 1901 : 2

դ)7,26 : 5,17 * 7260 : 5,17

Հաշվիր.

  • (-6) + 9
  • 7 + (-12)
  • (-8) + (-5)
  • 15 − (-4)
  • (-11) − 6
  • (-7) × 5
  • (-4) × (-6)
  • 12 × (-3)
  • (-20) ÷ 5
  • (-18) ÷ (-3)
  • (-9) + 14
  • 16 + (-7)
  • (-25) + (-13)
  • (-30) ÷ 6
  • (-8) × (-9)

1․Մեկ տուփի քաշը 2 1/2 կգ է։ Քանի կգ են 5 նման տուփերը։

2․ 6 1/2 մ երկարությամբ ժապավենը բաժանեցին 2 մ կտորների։ Քանի կտոր ստացվեց։

3․ Ջերմաստիճանը առավոտյան −4°C էր, իսկ կեսօրին դարձավ 6°C։ Քանի աստիճանով փոխվեց ջերմաստիճանը։

4․ Սուզանավը գտնվում էր −30 մ խորության վրա և բարձրացավ 18 մ։ Որքա՞ն է նրա նոր խորությունը։

5․ Ջերմաստիճանը երեկոյան 5°C էր, իսկ գիշերը այն նվազեց 9°C-ով։ Ի՞նչ ջերմաստիճան եղավ գիշերը։

3 ․ Հաշվեք

ա) −7 + 12
բ) 15 − 23
գ) −9 + (−4)
դ) 18 − (−6)
ե) −25 + 30
զ) −14 − 9

4․ Հաշվել

ա) −2.4 + 5.7
բ) 8.3 − 10.6
գ) −4.5 + (−1.8)
դ) 12 − 3.75
ե) −6.2 − 4.8

Կատարեք բաժանում

ա) 13.6 : 3.4

բ) 65.8 : 0.04

գ) 28.8 : 18

դ) 24.8 : 0.16

ե) 5.4 : 1.5

Կատարե՛ք կարգային միավորի բաժանումը.

ա) 5.8 : 10

բ) 14.8 : 10

գ) 29 : 100

դ) 421.74 : 100

ե) 58.31 : 1000

զ) 743.1 : 1000

է) 254 : 10000

ը) 14.79 : 1000

թ) 900.8 : 100

ժ) 0.07 : 100

Կատարե՛ք բաժանումը.

ա) 6.4 : 8

բ)13.2 : 11

գ) 2.7 : 3

դ) 4.2 : 70

ե) 8.37 : 3.6

զ) 12.48 : 16

է) 12.6 : 3

ը) 7.2 : 16

թ) 9.55 : 2

ժ) 17.98 : 1000

 Հիշիր
  1. 5.4 ÷ 10 = ______
  2. 8.32 ÷ 100 = ______
  3. 7.5 ÷ 10 = ______
  4. 42 ÷ 100 = ______
  5. 9 ÷ 1000 = ______
  1. 6.4 ÷ 2 = ______
  2. 9.6 ÷ 3 = ______
  3. 5.5 ÷ 5 = ______
  4. 8.4 ÷ 4 = ______
  5. 7.2 ÷ 6 = ______
  1. 4.8 ÷ 0.4 = ______
  2. 3.6 ÷ 0.6 = ______
  3. 2.5 ÷ 0.5 = ______
  4. 6.3 ÷ 0.7 = ______
  5. 1.2 ÷ 0.3 = ______
  1. 4.5 ÷ 10 + 1.2 = ______
  2. 6.4 ÷ 2 − 1.5 = ______
  3. 3.6 ÷ 0.6 + 0.4 = ______
  4. 5 ÷ 100 + 2.3 = ______
  5. 9.6 ÷ 3 − 0.8 = ______

Առաջադրանքներ

  1. Կատարեք բազմապատկում
  1. 0.5 × 0.2=
  2. 0.6 × 0.3=
  3. 1.2 × 0.4=
  4. 2.5 × 0.6=
  5. 0.75 × 0.8=
  1. 0.3 × 0.7 = ______
  2. 1.5 × 0.4 = ______
  3. 2.8 × 0.5 = ______
  4. 0.25 × 0.6 = ______
  5. 0.9 × 0.3 = ______
  6. 1.2 × 0.8 = ______
  7. 0.45 × 0.2 = ______
  8. 3.5 × 0.6 = ______
  9. 0.6 × 0.9 = ______
  10. 2.1 × 0.3

Գոյականի հոլովները

Կարդա՛ տրված նախադասությունները։ Ընդգծված բառի կողքին գրի՛ր համապատասխան հարցը և կռահի՛ր, թե այն ինչպե՞ս է կապվում (ի՞նչ առնչություն ունի) ստորոգյալի հետ։

Օրինակ՝

Գիրքը դրված է պահարանի մեջ (որտե՞ղ)։

Ես հիացած նայում էի ամպերին (ինչերի՞ն)։

Օրը տաքացավ։(Ինչը)

Մենք զարմացած նայում էինք նրա դեմքին։(Ինչը)

Քրոջս աչքերը կապույտ են։(Ում)

Նա դուրս եկավ տնից։(Ով)

Պապս բահով փորում էր հողը։(Ինչով)

Փոքրիկը գունավոր մատիտներով ինչ-որ բան էր խզմզում։(Ինչով)

Զբոսաշրջիկները իջան ավտոբուսից։(ինչից)

Կրիան դանդաղ քայլում էր։(Ինչը)

Ուսուցիչը մտավ դասարան։(Ով)

Իմ պայուսակում գրքեր կան։(Որտեղ)

Տոպրակի մեջ մրգեր լցրեց ու գնաց զբոսանքի։(Ինչի կամ որտեղ)

Այսօր ընկերոջս տուն եմ գնալու։(Ում)

Մեքենան կայնեց փողոցի եզրին։(Որտեղ)

Գտի՛ր հնչյունափոխված արմատները, գրի՛ր դրանք՝ ընդգծելով հնչյունափոխված ձայնավորները։

Փշատերև, հնձվոր, ցրտադիմացկուն, հրավառ, կրծքազարդ, սրճեփ, թթենի, դստրիկ, գլխարկ, ըմպել, ընդեղեն, մասրենի, նրբագեղ, բնակիչ։

Տրված բաղադրիչները միացրո՛ւ և նոր բառեր կազմի՛ր։

Շուրջ-ան, սահուն-ակ, լեզու-կռիվ, առու-ակ, բազուկ-աթոռ, բուրգ-ձև, կծու-համ, մեղու-պահ, խումբ-երգ, ձու-ձև, ստրուկ-տեր, ռունգ-եղջյուր, խումբ-երգ, կատու-ազգի, կկու-ձագ, օգուտ-վետ, չու-ցուցակ, թուղթ-պանակ։

Լրացրո՛ւ բաց թողնված երկհնչյունները։

Ժան—կ, կիրակնօր—, Վիկտոր—, Անան—, Արուս—կ, բամ—, բար—ցակամ, Բուն—թ, Գերման—, գործուն—, էքսկուրս—, մետաքս—, Մալաթ—, մագաղաթ—, Սիր—, Մարի—, մենակ—ց, վաղորդ—ն, փոխառ—լ, էլեկտրաէներգ—, Անդր—ս։

«Գոյականի հոլովները» կրկնի՛ր անցածդ և կատարի՛ր առաջադրանքները

Հիշի՛ր

Գոյականն ունի հինգ հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական:

Տրական հոլովը կազմվում է կա՛մ վերջավորությունների (ի, ու, ան, վա, ոջ, ց) օգնությամբ, կա՛մ հիմքում որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոխվելով (օրինակ՝ հայր — հոր, տուն — տան):

Բացառական հոլովը կազմվում է -ից-ուց վերջավորությունների օգնությամբ:

Գործիական հոլովը կազմվում է -ով կամ վերջավորությունների միջոցով( վերջավորությունից առաջ հիմքի ն հնչյունը դառնում է մ. օգնության+բ — օգնությամբ):

Ներգոյական հոլովը կազմվում է –ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը (ոչ թանձրացական գոյականներ, անձ ցույց տվող գոյականներ և այլն) ներգոյական հոլովով չի գործածվում: Ներգոյական հոլովի իմաստը կարելի է արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ (պահարանում — պահարանի մեջ):

April Flash Mob

  1. Put the letters in order to find school stationery (գրենական պարագաներ).

Nlicpe, lrure, elug, kobooten, rekmar, enp, ssorcsis, ckpaback

pencil, ruler, glue, notebook, marker, pen, scissors, backpack:

  • Write 3 sentences about what school stationery you have in your bag and what you do with it.

For example, I have paper to draw on. I use an eraser to correct my mistakes. I don’t have a calculator in my backpack.

i have an Armenian book, math and Armenian notebooks, a pen and a lunchbox:

_________________________________________________________________________

  • Guess the clothes you wear. Read the sentences and choose the correct answers from the given list.

Coat, hat, belt, dress, shirt, shoes, gloves, scarf.      

  1. gloves are clothes you wear on your hands.
  2. You wear a shirt when you have a meeting.
  3. A dress is a something for girls or women to wear.
  4. I wear a coat when it is cold.
  5. You put a scarf around your neck in winter.
  6. A hat is something you wear on your head.
  7. A belt is something you wear around your waist. It helps to hold up your trousers or jeans.
  8. shoes are things you wear on your feet to protect them and make walking comfortable.
  • Choose the most successful or your favorite project from this school year and write about it in 3–5 sentences. (Why is it your favorite or the most successful? What did you learn?)

i liked all the projects they were all wonderful I learned a lot of wonderful things:

Правописание И и Ы после приставок

Пишется «Ы»: После русскоязычных приставок, оканчивающихся на согласный (без-, в-, вз-, воз-, из-, низ-, от-, под-, пред-, раз-, роз-, с- и др.), кроме меж- и сверх-.
Примеры: искать — безысканный, играть — сыграть, итог — подытожить, июнь — предыюньский.
Пишется «И»:
После приставок на гласную: по-, про-, за-, на-, внутри-, между-: проиграть, поисковый, выиграть.
После приставок меж- и сверх-: межинститутский, сверхинтересный.
После иноязычных приставок (дез-, контр-, пост-, суб-, супер-, транс-, пан-): дезинфекция, контригра, суперигра, постимпрессионизм.
В сложных словах (первая часть — числительное): двухигольный, трехигровой.
В сложносокращенных словах: спортинвентарь.

Исключения

Слово взимать (и все однокоренные: взимание, взиматься) — пишется «и», хотя приставка вз-.
И/Ы после «Ц» (для контекста):

И пишется в корнях: цирк, цифра, цилиндр.
Ы пишется в исключениях: цыган, цыпленок, на цыпочках, цыц, цыкать.
Ы пишется в окончаниях и суффиксах: птицы, куцый.
Вставьте пропущенные буквы

Упражнение 1

Разыграть, сыскать, санинспекция, сверхизысканный, доискаться, подыскать, предыгровой, межигровой, предынфарктный, заискриться, безыскровой, проинформировать, безынвентарный, доисторический, предыстория, подиматься, подытожить, безыскусный, наименование, безымянный, заинтересоваться, безынтересный, изысканный,безынициативный, суперинфляция, фининспектор, безыдейный,безызвестный.

Упражнение 2

Сыграть мелодию, подыскать актёров, сымитировать звук, подытожить сказанное, межинститутские соревнования, предыдущий месяц, подыграть на гитаре, разыграть друга, межиздательское соглашение, безыглый ёж, сэкономить на поездках, вышел в суперигру, предыюньское волнение, безынициативный сотрудник, в ожидании санинспекции, безымянный палец, смог отыграться, поступил в мединститут, взимать налоги, обыск в квартире, начать сызнова, безыдейное кино, купить специнвентарь, ветви обиндевели, безигольное устройство, межигровой цикл, взыскательный художник, международный розыск.

Упражнение 3

Безымянная речка, произвести дезинфекцию, взимать налоги, безынвентарный учёт, межигровой проект, трёхиглая колюшка, обиндеветь на морозе, проверка санинспекции, подать контриск, изымать документы, межинститутские соревнования, безыскусный рассказ, предыстория конфликта, безыглое растение, взыскательный художник, трёхимпульсный регулятор, безысходная тоска, назначен охотинспектором, сэкономить средства, безыдейное выступление, трансиранский маршрут, постинсультное состояние, обыграть соперников, встреча с фининспектором, безыскусственный восторг, студенты мединститута, двухигольная швейная машина.

Գաղափար Տիեզերքի մասին, Արեգակնային համակարգ։ Լուսինը որպես Երկրի արբանյակ

Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:
Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
 Արեգակնային համակարգը մնում է Ծիր Կաթինի գալակտիկայի համակարգի մեջ։ Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է։ Համակարգի մյուս մարմիններ են մոլորակներն իրենց արբանյակներով, թզուկ մոլորակները, աստղակերպները, գիսավորները, ասուպային մարմինները։ Դրանք անհամեմատ փոքր են Արեգակից։

Արեգակը շիկացած գազային գունդ է, որից ճառագայթող ջերմությունն ու լույսն ապահովում են Երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։ Արեգակի չափերը պատկերացնելու համար նշենք, որ նրանում կարելի են տեղադրել մեկ միլիոն երեք հարյուր հազար երկրագունդ։ Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է մոտ 6000 °C, իսկ կենտրոնում այն ​​հասնում է մինչև 14-15 միլիոն °C։ Հենց այսպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ է, որ Արեգակի լույսն ու ջերմությունը հասնում են մինչև Երկիր։ Արեգակի տարիքը գնահատվում է մոտ 5 միլիոն տարի։ Երկրից Արեգակ հեռավարությունը մոտ 150 000 000 կմ է։

Արեգակի շուրջը պտտվում է ութ մոլորակ։ Ըստ Արեգակից ունեցած հեռավորության՝ դրանք դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն։ Մոլորակները լուսավորվում են Արեգակից ընկնող ճառագայթներով, ինչի շնորհիվ էլ աստղալից երկնքում տեսանելի են լինում։ Յուպիտերն ու Սատուրնը կարելի է դիտել միայն հեռադիտակով կամ աստղադիտակով, իսկ մյուսները՝ նաև անզեն աչքով։ Յուպիտերը, Մարսն ու Սատուրնը երևում են ամբողջ գիշեր։

Մոլորակներից շատերի շուրջ պտտվում են իրենցից անհամեմատ փոքր մարմիններ, որոնց անվանում են բնական արբանյակներ։ Օրինակ՝ Երկրի բնական արբանյակն է Լուսինը, Մարսինը՝ Ֆոբոսն ու Դեյմոսը։

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է։ Այն ունի 58 արբանյակ։

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է:

Արեգակնային հա­մակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գի­սավորներն ու ասուպները:

Գիսավորները երկնային մարմիններ են, որոնք կազմված են միջուկից և երկար գեսից՝ պոչից (այստեղից է ա­ռաջացել անվանումը): Գիսավորները ձգված հետագծով պտտվում են Արեգա­կի շուրջը՝ պարբերաբար մոտենալով և շատ հեռանալով նրանից:

Գիսավորի միջուկը  կազմ­ված է սառցակտորներից և քարի ու մե­տաղների խառնուրդից: Արեգակից հեռու դիրքում գիսավորի միջուկի ջերմաստի­ճանը շատ ցածր է՝ մոտ -260 0C աստիճան: Արեգակին մոտենալիս գիսավորի միջուկն աստիճանաբար տաքանում է, և նրա նյութը սկսում է գոլորշանալ: Միջուկի շուրջն առաջանում է գազի և փոշու խառնուրդ: Արեգակի ճառա­գայթման ազդեցությամբ այդ խառնուրդն սկսում է հեռանալ միջուկից՝ ա­ռաջացնելով երկար, թափանցիկ պոչ: Գիսավորի պոչը միշտ ուղղված է դեպի Արեգակից դուրս: Որքան գիսավորը մոտենում է Արեգակին, այնքան նրա պոչը երկարում է և կարող է հասնել մինչե տասնյակ միլիոն կիլոմետրերի:

Արեգակից հեռանալիս գիսավորի պոչը աստիճանաբար անհետանում է:

Առավել նշանավոր է անգլիացի աստ­ղագետ Հալեյի պատվին անվանված գի­սավորը, որն Արեգակին մոտենում է մո­տավորապես 75 տարին մեկ անգամ:

Հաջորդ անգամ այդ գիսավորը Երկրից անզեն աչքով կերևա 2061 թվականին:

Ասուպներ: Մութ գիշերը երկնքում, բացի աստղերից, հաճախ կարելի է տեսնել դեպի ներքև շարժվող լուսարձակող մարմիններ: Հնում չիմանալով, թե ինչ են այդ մարմինները, մարդիկ դրանք անվանել են «ընկնող աստղեր»: Իրականում դրանք ոչ մի կապ չունեն աստղերի հետ:

Տիեզերական տարածության մեջ միշտ շարժվում են տարբեր չափեր ունեցող բազմաթիվ կարծր մարմիններ: Դրանց մի մասը, մեծ արագու­թյամբ մտնելով Երկրի մթնոլորտ, վերջինիս հետ շփման հետևանքով շիկանում և լրիվ այրվում է՝ երկնքում թողնելով լուսավոր հետքեր: Այդ մար­միններն անվանում են ասուպներ:

Եթե մթնոլորտ մտնող մարմնի զանգվա­ծը բավականաչափ մեծ է, ապա նա չի հասց­նում լրիվ այրվել և ընկնում է Երկրի վրա: Այդ մարմինները կոչվում են երկնաքարեր: Երկնաքարերը սովորաբար անվա­նում են այն վայրի անունով, որտեղ դրանք ընկել են: Երկրի վրա հայտնաբերված երկ­նաքարերի մեծ մասն ունի մի քանի գրամից մինչև մի քանի կիլոգրամ զանգված: Հայտնաբերվածներից առավել խոշոր է Աֆրիկայում ընկած Գոբայի երկնաքարը, որի զանգվածը 60 տոննա է:

Հարցեր

1․ Ի՞նչ է տիեզերքը։

Տիեզերքը ահռելի, անսահման տարածություն է, որը լցված է տարբեր չափերի և զանգվածների երկնային մարմիններով՝ աստղերով, մոլորակներով, արբանյակներով, գիսավորներով և այլ մարմիններով։

2․ Թվարկիր մոլորակները։ Ո՞ր մոլորակում բուսական և կենդանական աշխարհ կա։

Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն։ Բուսական և կենդանական աշխարհ կա միայն Երկիր մոլորակում։

3․ Տիեզերքի կամ Արեգակնային համակարգի մասին հետաքրքիր ուսումնական նյութ պատրաստիր։

Արեգակնային համակարգը մի մեծ «ընտանիք» է, որի կենտրոնում գտնվում է Արեգակը։ Այն շիկացած գազային հսկայական գունդ է, որը տալիս է լույս և ջերմություն։ Առանց Արեգակի Երկրի վրա կյանք չէր լինի։

Արեգակի շուրջը պտտվում են մոլորակները։ Դրանցից Երկիրը յուրահատուկ է, քանի որ ունի օդ, ջուր և կյանքի համար հարմար պայմաններ։ Երկրի միակ բնական արբանյակը Լուսինն է, որը միշտ մեզ ցույց է տալիս իր նույն կողմը։

Տիեզերքում կան նաև գիսավորներ՝ երկար պոչ ունեցող սառցե մարմիններ, և ասուպներ, որոնք երբեմն երևում են որպես «ընկնող աստղեր»։

Տիեզերքը շատ մեծ ու դեռևս լիովին չուսումնասիրված աշխարհ է, և մարդիկ շարունակ փորձում են բացահայտել դրա գաղտնիքները

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը:
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:

Բնությունը հարուստ է իր ձայներով: Շատ կենդանիներին և մարդուն բնորոշ է ձայն արձակելու, ինչպես նաև լսելու ունակությունը: Դա ծառայում է նրանց հաղորդակցվելուն, նպաստում նրանց պաշտպանվելուն և շրջակա միջավայրին հարմարվելուն:

Լսողությունը մեծ դեր ունի մեզանում գեղեցիկի զգացումը զարգացնելու համար: Լավ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ավելի հարուստ են դարձնում շրջակա աշխարհի մեր ընկալումը:

rainbow_music_notes_by_moneycantbuyinsaness-d39xtli.png

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ։

Կենդանիները ձայնն ընկալում են հատուկ օրգանով:

Առավել զարգացած է կաթնասունների և թռչունների լսողությունը, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ։ Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները։

Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ։

1-22.png

Մեդուզան ընկալում է ծովի ալիքների արձակած ենթաձայները և փոթորիկ սկսվելուց մի քանի ժամ առաջ հեռանում է ափից:

0_1087ec_2d795b37_orig.gif

Օրինակ

Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։

Շատ գիշերային գիշատիչներ մթության պայմաններում որսում են իրենց զոհին լսողությամբ:   

Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։ Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։

Շները նույնպես լսում են անդրաձայնը։

Օրինակ՝ հարկ եղած դեպքերում հետախույզները ծառայողական շներին անհրաժեշտ հրամանները տալիս են անդրաձայնով, որը շրջապատի մարդկանց համար մնում է աննկատ:

Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել։

Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի։

Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:

Հարցեր

Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Արտաքին ականջ, միջին ականջ, ներքին ականջ

Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

վնասում է լսողությունը (կարող է առաջացնել լսողության նվազում) առաջացնում է հոգնածություն և գրգռվածություն խանգարում է ուշադրությանը և քունը երկարատև աղմուկը կարող է ազդել նաև նյարդային համակարգի վրա

Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

օգտագործում են ձայնամեկուսիչ նյութեր (պատեր, պատուհաններ) սահմանում են աղմուկի թույլատրելի մակարդակներ օգտագործում են ականջակալներ կամ ականջախցաններ բարձր աղմուկի դեպքում քաղաքներում կառուցում են աղմուկը կլանող պատնեշներ տնային պայմաններում փորձում են խուսափել բարձր ձայներից

    Փլավային բախում

    Բրինձ. — Լսի՛ր, ա՛յ կնճռոտված ընկեր, մի քիչ կողք քաշվի։ Այս կաթսայի մեջ ես եմ մեծամասնությունը, ես եմ սպիտակ ու փայլուն հիմքը։ Առանց ինձ դու պարզապես չորացած խաղող ես։
    Չամիչ. — Հե՛յ, սպիտակահեր քաք, մի՛ մեծամիտացիր։ Դու առանց ինձ ուղղակի անհամ «դիետա» ես։ Ես եմ այս սեղանի աստղը։ Տեսնո՞ւմ ես՝ բոլորը գդալով ինձ են փնտրում քո մեջ։ Ես այս փլավի «դիզայներական» լուծումն եմ։
    Բրինձ. — Դիզայներակա՞ն… Դու ընդամենը քաղցր կետիկ ես իմ անսահմանության մեջ։ Ես եմ կշտացնում, ես եմ ծավալ տալիս։ Դու ընդամենը աքսեսուար ես։
    Չամիչ. — Աքսեսուա՞ր… Առանց իմ քաղցրության դու մարդկանց կոկորդով չես անցնի։ Ես սյուրպրիզ եմ, ես էմոցիա եմ։ Մարդիկ աչքերը փակ ինձ են որսում, իսկ քեզ ուղղակի… դե, ուղղակի ուտում են։
    Բրինձ. — Լավ, լավ, մի՛ տաքացիր, թե չէ ավելի կուռչես։ Արի հաշտվենք. ես քեզ տեղ կտամ իմ կողքին, դու էլ խոստացիր, որ շատ չես հպարտանա, երբ երեխաները միայն քեզ հանեն ուտեն։
    Չամիչ. — Պայմանավորվեցինք, սպիտակո՛ւս։ Վերջիվերջո, երկուսս էլ նույն յուղի մեջ ենք տապակվում։